ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Խարան է, ու վերջ

Խարան է, ու վերջ
21.10.2023 | 12:53

Արցախի հանձնումը խարան է, քաղաքական խարան, բարոյական խարան, քաղաքական կենսագրության խարան, անձնական խարան: Ինչքան էլ տանջվեք, փող ծախսեք, խոստում շռայլեք, կարմիր գիծ անցնեք, միևնույն է, դրանից քաղաքական տեխնոլոգիայով, քաղաքական վարժությունով, ընտրությունով, ուղեղների մանիպուլյացիայով, ֆեյքակրատիայով, բութ ու պրիմիտիվ տեխնոլոգիայով և այլ «զրթուզիբիլով» չեք մաքրվի: Հանձնող ես, ու վերջ, չես մաքրվի 30 տարի դրած արյունից, կյանքից, ջանքից, նամուս ու թասիբից, ավյունից ու կորսված սերնդի խարանից:

Խարան է, ու վերջ:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 3850

Մեկնաբանություններ